Մեր առաքելությունը
Ուսանողները պետք է ստանան կիրառելի, ուժեղ գիտելիք և վստահ մուտք գործեն ոլորտ։
Մեր մասին
Ստեղծվել է 2022 թվականի սեպտեմբերի 3-ին։
Հիմնադիր տնօրեն՝ Նարեկ Ղազարյան։
N2G Brains-ը միավորում է կրթությունը և ծրագրավորման ծառայությունները մեկ միջավայրում։

Ուսանողները պետք է ստանան կիրառելի, ուժեղ գիտելիք և վստահ մուտք գործեն ոլորտ։
Ստեղծել անգամ ամենաքմահաճ պատվիրատուի համար իդեալական կայքեր և ծրագրեր՝ նորարար տեխնոլոգիաներով։
N2G Brains-ը ստեղծվել է 2022 թվականի սեպտեմբերի 3-ին՝ մեկ հստակ գաղափարով․ կրթել ուսանողներ, որոնց գիտելիքը իրականում կիրառելի կլինի աշխատանքի շուկայում։ Սկզբից մեր թիմի առաջնային նպատակը եղել է ոչ թե պարզապես դասընթացներ անցկացնելը, այլ սովորողին հասցնել կոնկրետ արդյունքի՝ հմտություն, պորտֆոլիո և մասնագիտական վստահություն։
Մեր հիմնադիր տնօրեն Նարեկ Ղազարյանի ղեկավարությամբ ձևավորվել է թիմ, որտեղ յուրաքանչյուր մասնագետ պատասխանատու է իր ուժեղ ուղղության համար՝ frontend, backend, UX/UI, SMM, QA, անգլերեն և ֆիզիկայի բազային պատրաստվածություն։ Այս մոտեցումը թույլ է տալիս ուսանողներին ստանալ ոչ միայն տեսական, այլ նաև բազմակողմանի, գործնական փորձ։
N2G Brains-ում ուսուցումը կառուցված է իրական պահանջների վրա․ դասերը միտված են այն հմտություններին, որոնք պետք են իրական նախագծերում։ Դրա շնորհիվ արդեն ունենք 246 ավարտած ուսանող, որոնցից 144-ը ընդունվել են աշխատանքի, իսկ ներկայում ունենք 61 ակտիվ ուսանող, ովքեր շարունակում են իրենց ճանապարհը մեր կենտրոնում։
Կրթական ուղղությանը զուգահեռ, մենք զարգանում ենք նաև որպես ծրագրավորման ընկերություն։ Ավարտել ենք 7 նախագիծ Հայաստանում և 2 նախագիծ արտերկրում, իսկ այժմ աշխատում ենք նաև մեր սեփական պրոդուկտի վրա։ Մեր թիմի նպատակը նույնն է մնում՝ ստեղծել որակյալ արդյունք և օգնել մարդկանց հասնել իրենց նպատակներին՝ կրթության և տեխնոլոգիայի միջոցով։
Նարեկ Ղազարյան
frontend, backend, fullstak
Արման Ավետիսյան
frontend
Էրիկ Սարգսյան
frontend
Գայանե Մարգարյան
ֆիզիկա
Տաթև Հախվերդյան
SMM
Սոնա Արզումանյան
UX/UI
Ջուլիետա Մաթևոսյան
Անգլերեն